Կազմավորվեց “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն”

28.07.2010 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո” իրավաբանական անձանց միության անդամություն շնորհեց մի շարք ապահովագրական ընկերություններին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո”-ի անդամներ դարձան.

“Նաիրի Ինշուրանս” ապահովագրական ՍՊԸ-ն, “ՍԻԼ Ինշուրանս” ապահովագրական ՓԲԸ-ն, “ԻՆԳՈ Արմենիա” ապահովագրական ՓԲԸ-ն, “Ռոսգոսստրախ-Արմենիա” ապահովագրական ՓԲԸ-ն, “Գարանտ Լիմենս” ապահովագրական ՓԲԸ-ն, “Կասկադ Ինշուրանս” ապահովագրական ՓԲԸ-ն, “ՌԵՍՈ” ապահովագրական ՓԲԸ-ն:

ԿԲ Խորհուրդը հաստատեց “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո” իրավաբանական անձանց միության կողմից գանձվող անդամավճարների եւ անդամավճարները չվճարելու համար գանձվող տույժի չափերը:

Դիտում՝ 21072

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW