“Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամը սկսում է “ՀՀ ապահովագրական գործ. ներածական դասընթաց” ծրագիրը

28.07.2010 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամը օգոստոսի 2-ից սկսում է “ՀՀ ապահովագրական գործ. ներածական դասընթաց” եռամսյա ուսումնական ծրագրի իրականացման գործընթացը: 

Ուսումնական ծրագիրն իրագործվելու է “Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա” իրավաբանական անձանց միության եւ ապահովագրական ու բրոքերային ընկերությունների հետ համագործակցությամբ: 

Ծրագրի նպատակն է տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների զարգացման միջոցով նպաստել որակյալ սկսնակ ապահովագրական գործակալների եւ մասնագետների պատրաստմանը եւ մրցունակության բարձրացմանը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեց “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Սարոյանը, եռամսյա ուսումնական ծրագրի կազմակերպումը կրելու է պարբերական բնույթ:

Դիտում՝ 36284

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW