«Ամերիաբանկը» հայտարարել է «Կասկադ բանկի» հետ միաձուլման գործընթացի ավարտի մասին
22.07.2010 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն այսօր հայտարարել է «Կասկադ բանկի» հետ միաձուլման գործընթացի ավարտի մասին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Արտակ Հանեսյանն ասել է, որ «Ամերիաբանկի» բաժնետերերի կազմում փոփոխություն չի կատարվել. բանկի հիմնական բաժնետերը մնացել է «Տրոյկա Դիալոգի» հետ փոխկապակցված, Կիպրոսում գրանցված TDA Holdings Limited-ը, որն այս տարվա ապրիլին գնել էր «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100%-ը:
Միաձուլման արդյունքում 2010թ. առաջին կիսամյակի ավարտին «Ամերիաբանկը» ՀՀ բանկային համակարգում ակտիվների ծավալով (121,369 մլրդ դրամ) զբաղեցրել է 3-րդ, պարտավորությունների ծավալով` (91,04 մլրդ)` 5-րդ, իսկ կապիտալի ծավալով` (30,3 մլրդ)` 2-րդ տեղը: Վարկային ներդրումների ծավալով (74,4 մլրդ դրամ) «Ամերիաբանկը» զբաղեցրել է երրորդ տեղը:
««Ամերիաբանկի» ակտիվների որակը միաձուլումից հետո զգալի փոփոխություններ չի կրել. անառողջ ակտիվների ծավալը բանկում կազմում է 0,5%»,- ասել է Արտակ Հանեսյանը` հավելելով, որ դա լավ ցուցանիշ է այն տեսանկյունից, որ բանկային համակարգում «վատ վարկերի» մասնաբաժինը կազմում է միջինը 4,5%:
«Ամերիաբանկի» զուտ շահույթը համախմբումից հետո առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 1,25 մլրդ դրամ: Արտակ Հանեսյանի խոսքերով, առաջին կիսամյակի արդյունքների համեմատ բանկը նախատեսում է տարեվերջին ապահովել ակտիվների 16%, պարտավորությունների` 20%, վարկային ներդրումների` 23%, ժամկետային ավանդների` 12%, ինչպես նաեւ շահույթի 125% աճ:
Արտակ Հանեսյանը տեղեկացրել է, որ «Կասկադ բանկի» աշխատակիցների շուրջ 90%-ը համալրել են «Ամերիաբանկի» շարքերը, իսկ «Կասկադ բանկի» նախկին ղեկավար Ահարոն Լեւոնյանը լքել է բանկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: