ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 0,6%
21.07.2010 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ բանկերի վարկային պորտֆելն այս տարվա մայիսին ապրիլ ամսվա համեմատ ավելացել է 10 մլրդ 473 մլն դրամով` կազմելով 789 մլրդ 812 մլն դրամ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, դրամային վարկերի մասնաբաժինը ՀՀ բանկերի վարկային պորտֆելում մայիսի վերջին կազմել է 44.84%, (354 մլրդ 181 մլն)` ապրիլի համեմատ նվազելով 0,43 տոկոսային կետով:
Ապրիլի համեմատ ՀՀ բանկերի դրամային վարկային պորտֆելը մայիսին ավելացել է 1 մլրդ 30 մլն դրամով, իսկ արտարժույթով վարկավորումն ավելացել է 8 մլրդ 412 մլն դրամով` կազմելով 398 մլրդ 555 մլն դրամ:
ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը մայիսին կազմել է 4 մլրդ 371 մլն դրամ` ապրիլի համեմատ ավելանալով 229 մլն դրամով: 4 մլն դրամով ավելացել է նաեւ երկարացված վարկերի ծավալը` մայիսի վերջին կազմելով 32 մլրդ 346 մլն դրամ:
Ժամկետանց եւ երկարացված վարկերի տեսակարար կշիռը ՀՀ բանկերի վարկային պորտֆելում մայիսի վերջին կազմել է, համապատասխանաբար, 0.6% եւ 4.10%:
ՀՀ վարկային կազմակերպությունների պորտֆելը մայիսին կազմել է 54 մլրդ 581 մլն դրամ` ապրիլի համեմատ ավելանալով 825 մլն դրամով:
ՀՀ բանկային համակարգում ավանդների ծավալն ընթացիկ տարվա մայիսին կազմել է 639 մլրդ 786 մլն դրամ` ապրիլի համեմատ կրճատվելով 22 մլրդ 035 մլն դրամով: Արտարժույթով ավանդները մայիսի վերջին կազմել են 474 մլրդ 839 մլն դրամ (74.2%), իսկ ազգային արժույթով ավանդները` 164 մլրդ 947 մլն դրամ (25,8%):
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: