Առաջին կիսամյակում ՀՀ ՀՆԱ-ն աճել է 6.7%-ով

20.07.2010 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, 2010թ. հունվար-հունիս ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 1 տրլն 331 մլրդ 968.3 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-հունիսին կազմել է 370 մլրդ 827.4 մլն դրամ` 2009թ. նույն ամիսների համեմատ ավելանալով 12.3%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.1% աճ է գրանցվել նաեւ շինարարական ոլորտում: Աճ է արձանագրվել տնտեսության բոլոր հատվածներում, բացի գյուղատնտեսությունից (անկումը` 13,1%): 
                                  

2010թ. հունվար-հունիսին հայկական արտահանումը ավելացել է շուրջ 60%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 832.6 մլրդ դրամ ($2 մլրդ 166,8 մլն)` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 29,8%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները ավելացել են 55,9%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 170,4 մլրդ դրամ ($442,8 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 24,4%-ով` կազմելով 662,2 մլրդ դրամ ($1 մլրդ 742 մլն):

Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2010թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 491,8 մլրդ դրամ, կամ $1 մլրդ 281,2 մլն:

Դիտում՝ 8912
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW