«ԲՏԱ Բանկը» գործարկել է ինտերնետ-բանկինգի ծառայությունը

20.07.2010 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն հայտարարել է «ԲՏԱ On-Line» ինտերնետ-բանկինգի ծառայության ներդրման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «ԲՏԱ On-Line» համակարգի շնորհիվ բանկի հաճախորդները կարող են կատարել հաշվի փոխանցումներ (ուղարկել վճարման հանձնարարականներ), տարադրամի անկանխիկ փոխանակում եւ վճարումներ, գումար հավելել քարտային հաշիվներին եւ բանկին ուղարկել այլ հաղորդագրություններ:

Մամուլի ծառայությունում նշել են, որ ինտերնետ-բանկինգի համակարգում կիրառվում են տեղեկատվության պաշտպանության ժամանակակից սկզբունքները, որոնք ձեւավորում են անվտանգության բազմամակարդակ համակարգ:

«Հաշվի եւ կատարված գործարքների մասին ողջ տեղեկատվությունը պահվում է բանկային սերվերի վրա: Հաշիվների կառավարման, գործարքների ստորագրության եւ հաճախորդների նույնականացման նպատակով կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass GO3 սարքավորումների վրա հիմնված միջոցները»,- տեղեկացրել են բանկում:

Դիտում՝ 13013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW