Երեւան/Մեդիամաքս/. Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը զուգահեռ` Հայաստանում ի հայտ կգան նոր ապահովագրական ընկերություններ կյանքի ապահովագրության լիցենզիայով, Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է «Սիլ-Ինշուրանս»-ի փոխտնօրեն Անդրանիկ Օհանջանյանը: Նախատեսվում է, որ քաղաքացիների կենսաթոշակային ակտիվների կառավարմամբ, կենսաթոշակային հիմնադրամներից ու բանկերից բացի, կարող են զբաղվել նաեւ ապահովագրական ընկերությունները: «Կենսաթոշակային ապահովագրությունը հանդիսանում է կյանքի ապահովագրության տեսակ, իսկ այսօրվա դրությամբ Հայաստանում ոչ մի ընկերություն չունի կյանքի ապահովագրության լիցենզիա»,- ասել է Անդրանիկ Օհանջանյանը: Նրա խոսքերով, քանի որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը դեռեւս սաղմնային փուլում է, նախապատրաստական աշխատանքներ ապահովագրական շուկայում դեռեւս չեն ընթանում:«Նշեմ, որ օրենսդրությունն արգելում է մի ընկերությանը միաժամանակ զբաղվել եւ կյանքի, եւ ոչ կյանքի ապահովագրությամբ, հետեւաբար, կենսաթոշակային ակտիվների կառավարման նպատակով պետք է ստեղծվեն նոր ապահովագրական ընկերություններ: Համոզված եմ, որ դրանք շուտով կհայտնվեն մեր շուկայում»,- ասել է Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է«Սիլ-Ինշուրանս»-ի փոխտնօրենը: Tweet Դիտում՝ 48312