“Էլիտ Գրուպը” ՄՖԿ-ից եւ ՎԶԵԲ-ից ներգրավել է $9 մլն
09.07.2010 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Էլիտ Գրուպ” ընկերությունը այսօր պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ հետ, համապատասխանաբար, $5,4 մլն եւ 3,6 մլն ներգրավելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս միջոցները ուղղվելու են Երեւանում 18-հարկանի բիզնես-կենտրոնի շինարարությանը: ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեկը նշել է, որ ՄՖԿ միջոցներն աջակցելու են Հայաստնում անշարժ գույքի եւ շինարարության բնագավառների զարգացմանը, որոնք հանդիսանում են ՀՀ տնտեսության կարեւոր մասը:
ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ավագ բանկիր Ալեքսանդր Բաբայանն ասել է, որ սա “Էլիտ Գրուպ”-ի հետ երկրորդ համատեղ ծրագիրն է, եւ բիզնես-կենտրոնի կառուցումը տեղացի եւ օտարերկրյա նոր հաճախորդների կներգրավի:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում “Էլիտ Գրուպ”-ին պետական երաշխիքներ էին տրամադրվել, եւ “մենք ուրախ ենք արձանագրել, որ այդ քայլը լիովին արդարացրեց իրեն, եւ միջոցները վերադարձվել են պետբյուջե”:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: