ՀՀ ներկայացուցիչները մասնակցում են լեռնային տուրիզմի զարգացման հարցերին նվիրված կոնֆերանսին

08.07.2010 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը եւ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները մասնակցում են Թբիլիսիում անցկացվող` Հարավային Կովկասում լեռնային տուրիզմի զարգացման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում, կոնֆերանսն անցկացվում է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տուրիզմի եւ հանգստավայրերի դեպարտամենտի նախաձեռնությամբ` ավստրիացի եւ գերմանացի մասնագետների մասնակցությամբ:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ծանոթանում են մարքեթինգի եւ լեռնային տուրիստական կենտրոնների կառավարման ոլորտներում Ավստրիայի եւ Գերմանիայի փորձին:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է եռակողմ համաձայնագրի ստորագրում Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ` լեռնային տուրիզմի զարգացման ընդհանուր ստանդարտների ընդունման վերաբերյալ:

Դիտում՝ 12080

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW