Երեւան/Մեդիամաքս/. Էստոնիայի նախագահի նախկին խորհրդական, NASDAQ OMX Tallinn ֆոնդային բորսայի վարչության նախագահ Անդրուս Ալբերը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի եւ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»-ի /ՀԿԴ/ դիտորդ խորհուրդների անդամ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մամուլի ծառայությունում, տալլինյան ֆոնդային բորսայի ղեկավարի պաշտոնը Անդրուս Ալբերը զբաղեցնում է 2007 թվականից, ինչպես նաեւ հանդիսանում է Էստոնիայի Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհրդի նախագահը:Անդրուս Ալբերի նշանակման հետ մեկտեղ դադարում է Յոհան Ֆրեդհոլմի` որպես ՀԿԴ խորհրդի անդամի իրավասությունները, սակայն նա շարունակում է մնալ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի դիտորդ խորհրդի անդամ:Անդրուս Ալբերն ավարտել է Տալլինի Տեխնոլոգիական համալսարանը, ինչպես նաեւ ուսանել ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում` ստանալով մագիստրոսի աստիճան, եղել է Էստոնիայի Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, աշխատել է Եվրոպական Հանձնաժողովում եւ ԱՄՀ-ում, ինչպես նաեւ հանդիսացել է Էստոնիայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդականը: Tweet Դիտում՝ 15640