Ամփոփվեցին ֆինանսիստների համար կազմակերպված բիլիարդի առաջնության արդյունքները

06.07.2010 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԲԻԼԻԲՈՄ ակումբը ամփոփեց հունիսի վերջին կայացած բիլիարդի բաց  առաջնության արդյունքները, որին մասնակցեցին ՀՀ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցները:

Առաջնությանը մասնավորապես մասնակցեցին "Կասկադ Ինշուրանս" ՓԲԸ, "Մալաթիա ՈՒՎԿ", "ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ", "Սմարտ Տեխ" ՍՊԸ աշխատակիցներ, ինչպես նաեւ Պետական գնումների գործակալության եւ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ:

Մրցաշարի արդյունքներով 1-ից 4րդ տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ.

1-ին տեղ -  Մարատ Հովեյան, Պետեկամուտների կոմիտե;
2-րդ տեղ -  Արմեն Մկրտչյան, Պետգնումների գործակալություն;
3-րդ տեղ -  Վարդգես Հարությունյան, "Մալաթիա ՈՒՎԿ";
4-րդ տեղ -  Արման Հովհաննիսյան, "Կասկադ Ինշուրանս" ՓԲԸ:

Առաջնության հաղթող Մարատ Հովեյանը ամբողջ առաջնության  ընթացքում ոչ մի պարտություն չկրեց:

Հաղթողների միջեւ բաշխվեց 200.000 դրամ մրցանակային ֆոնդը, հաղթողները նաեւ պարգեւատրվեցին դիպլոմներով: Առաջնության մնացած մասնակիցները ստացան ԲԻԼԻԲՈՄ ակումբային քարտեր:

Դիտում՝ 7769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW