Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսական շուկայի փոքր ծավալը կարգավորչին թույլ է տալիս լիովին վերահսկել իրավիճակը եւ զսպել հնարավոր բոլոր ռիսկերը, այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքերով, այսօր ՀՀ ֆինանսական շուկայի հիմնական նպատակը մասնավոր կենսաթոշակային ու ներդրումային հիմնադրամների ստեղծումն է: «Մեր ընկերությունը մտադիր է հաջորդ տարի գործարկել մի քանի տեսակի հիմնադրամներ. ներդրումային հիմնադրամ, որը կթողարկի բացառապես փակ բաժնետոմսեր (Private Equity Fund), հիմնադրամ, որը կներգրավի հանրային միջոցներն ու կկառավարի պորտֆելը արտասահմանյան ֆոնդային շուկաներում, եւ, վերջապես, կենսաթոշակային հիմնադրամ, որտեղ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կառաջարկվեն մասնավոր կենսաթոշակային սխեմաներ»,- ասել է «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթի» գլխավոր տնօրենը: Tweet Դիտում՝ 15340