ԱՊՀ եւ Բալթյան երկրների պարտատոմսային կոնգրեսը բացվել է Երեւանում

01.07.2010 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում բացվել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների յոթերորդ պարտատոմսային կոնգրեսը: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, բացման ընթացքում Cbonds ռուսաստանյան լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, կոնգրեսի կազմակերպիչ Սերգեյ Լյալինն ասել է, որ վերջերս աճել է ռուսաստանցի ներդրողների հետաքրքրությունը ԱՊՀ շուկաների պորտֆելային ներդրումային նկատմամբ, եւ Երեւանում կոնգրեսի անցկացումը նրանց կօգնի ավելի լավ տեղեկանալ Հայաստանի ներդրումային ներուժի մասին:

«Պրոմսվյազբանկի» առաջին փոխնախագահ Արտյոմ Կոստանդյանն ասել է, որ ճգնաժամի ընթացքում ԱՊՀ կապիտալի շուկաների մասնակիցներն ու կարգավորողները մեծ ջանքեր են գործադրել դրանց իրացվելիության բարձրացման ուղղությամբ:

Կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքը կշարունակվի մինչեւ հուլիսի 2-ը, մասնակիցներին կներկայացվեն ՀՀ արժեթղթերի եւ ֆինանսական շուկան, Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Բալթյան երկրների պարտքի շուկաները, ինչպես նաեւ կքննարկվի համաշխարհային ֆինանսական շուկաների վիճակը հետճգնաժամային հատվածում:

Դիտում՝ 12880
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW