Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհուրդն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» կազմակերպության կողմից ԿԲ-ին ներկայացվող հաշվետվությունների ձեւերը, բովանադակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, Խորհուրդը հաստատել է նաեւ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության եւ իրացվելիության չափանիշները: ԿԲ խորհուրդը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման» կարգում: Tweet Դիտում՝ 10783