Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է Ucom ինտերնետ-պրովայդերի օգտին վճարումների ընդունման մեկնարկի մասին: Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ի մամուլի ծառայությունում, այսուհետ MegaPay տերմինալների միջոցով Ucom-ի բաժանորդները կարող են վճարումներ կատարել պրովայդերի բոլոր տեսակի ծառայությունների դիմաց:«Վստահ ենք, որ մեր համագործակցությունը դինամիկ ու արագ զարգացող Ucom ընկերության հետ շահավետ կլինի երկու կողմերի համար»,- Մեդիամաքս-ին ասել է «Մեգա Պանտերա»-ի առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: Ucom-ի մամուլի ծառայությունում նշել են, որ շուտով բաժանորդները կարող են ընկերության ծառայությունների դիմաց վճարել նաեւ ArCа օն-լայն համակարգի միջոցով` օգտագործելով ArCа, Visa и Master Card քարտերը: Tweet Դիտում՝ 14261