«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն հրապարակել է կապիտալի շուկային նվիրված ձեռնարկ

23.06.2010 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսան հրապարակել է ուսուցողական ձեռնարկ` նվիրված կապիտալի շուկային:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանն այսօր ասել է, որ ձեռնարկը նախատեսված է հիմնականում երիտասարդության համար եւ ուղղված է կապիտալի շուկայի մասին հասարակության իրազեկվածության բարձրացմանը:

Ձեռնարկը կոչվում է «Այցելություն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսա»: Այն հրատարակվել է 2000 օրինակ տպաքանակով եւ անվճար կտարածվի ՀՀ ներդրումային ընկերություններում ու բուհերում:

Շուտով ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի կլինի նաեւ www.nasdaqomx.am կայքում:

Ձեռնարկում բացատրվում է տարբեր տեսակի արժեթղթերի էությունը, այն պատճառները, թե ինչու են ընկերությունները մտնում կապիտալի շուկա, բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման գործընթացը (IPO), լուսաբանվում են ներդրողների իրավունքների պաշտպանության հարցերը: Ձեռնարկում նկարագրվում է նաեւ ՀՀ կապիտալի շուկայում արժեթղթերի առքուվաճառքի մեխանիզմը, ներդրումային ընկերությունների գործունեությունը, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական գործառույթները:  

Ձեռնարկը հրատարակվել է Մասկատի ֆոնդային բորսայի (Օման) ֆինանսական աջակցությամբ` Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիաների (FEAS) անդամների միջեւ համագործակցության շրջանակներում:

Դիտում՝ 18705
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW