EFSE-ն «Կոնվերս բանկին» հատկացրել է $10 մլն ՓՄՁ վարկավորման համար

11.06.2010 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հարավարեւելյան եվրոպական հիմնադրամը (EFSE) «Կոնվերս բանկին» հատկացրել է $10 մլն` փոքր եւ միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ վարկավորման համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Կոնվերս բանկի» մամուլի ծառայությունում, համապատասխան պայմանագրի ստորագրումը կայացել է հունիսի 9-ին Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում` EFSE-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում:

Բանկում նշել են, որ դա առաջին վարկն է, որը EFSE-ը հատկացրել է հայաստանյան ֆինանսական կառույցին: Վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով:

«Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի խոսքերով, վարկերը տրամադրվելու են առեւտրի, սպասարկումների, արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքի արտադրության, վերամշակման եւ այլ ոլորտներում աշխատող փոքր եւ միջին ձեռնարկություններին ու անհատ ձեռներեցներին:

Դիտում՝ 14024

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW