ՄՖԿ-ն առեւտրի ֆինանսավորման թեմայով սեմինար է անցկացրել ՀՀ բանկերի համար

11.06.2010 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երրեւան/Մեդիամաքս/. Հայաստանյան բանկերի ու ընկերությունների շուրջ 100 ներկայացուցիչներ հունիսի 7-11-ը մասնակցել են առեւտրի ֆինանսավորման թեմայով Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ կազմակերպված սեմինարին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՄՖԿ-ի երեւանյան գրասենյակում, սեմինարների նպատակն էր բարձրացնել բանկերի ու միջազգային առեւտրի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների գիտելիքները համապատասխան ֆինանսական ապրանքատեսակների ու գործողությունների մասին, հետեւաբար, բարելավել բանկերի կողմից ներկրողներին ու արտահանողներին մատուցվող ծառայությունները:

«Տնտեսապես ինտեգրված աշխարհում առեւտուրը ձեռք է բերել չափազանց մեծ կարեւորություն եւ հանդիսանում է էական գործիք մասնավոր հատվածի զարգացման համար: Իր նախաձեռնությամբ ՄՖԿ-ն իր ավանդն է ներդնում Հայաստանում առեւտրի ֆինանսավորման զարգացման գործում»,- ասել է ՄՖԿ-ի Եվրոպայում առեւտրի ֆինանսավորման տարածաշրջանային տնօրեն Մարկ Ռոզանսկին:

Սեմինարներին մասնակցել են ինչպես ՄՖԿ-ի առեւտրի ֆինանսավորման գլոբալ ծրագրին մասնակցող բանկեր («Ամերիաբանկ», «Հայէկոնոմբանկ», «Արդշինինվեստբանկ»), այնպես էլ ՀՀ բանկային հատվածի այլ մասնակիցներ:

Դիտում՝ 13744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW