ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

10.06.2010 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը եւ Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը հունիսի 10-13-ը Երուսաղեմում կմասնակցեն Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ եւ Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կքննարկվեն տնտեսական վերջին զարգացումները Հարավային եւ Արեւելյան Եվրոպայում, ճգնաժամի դասերը բանկային եւ ֆինանսական շուկաների վերահսկման ոլորտում, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ու վերականգնվող էներգետիկայի խնդիրները:

Դիտում՝ 12885

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW