«Գազպրոմբանկը» «ՀայՌուսգազարդի» համար կբացի $ 50 մլն-ի վարկային գիծ

04.06.2010 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ռուսական «Գազպրոմբանկը» եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստորագրել են երկարաժամկետ վարկային պայմանագիր $ 50 մլն ծավալի վարկային գիծ բացելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, 5 տարի ժամկետով բացվող վարկային գիծը կուղղվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացմանը, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ընթացիկ գործունեությանը:

Վարկային գիծը սպասարկելու է «Գազպրոմբանկի» դուստր ընկերությունը` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն:

Սա «ՀայՌուսգազարդ»-ի համար ռուսաստանյան «Գազպրոմբանկի» կողմից բացված երկրորդ վարկային գիծն է: 7 տարի ժամկետով $ 40 մլն-ի առաջին վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2009թ. հոկտեմբերին:

Դիտում՝ 12548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW