«Կասկադ Ինշուրանսը» ապահովագրել է աշխարհահռչակ հայ նկարիչների կտավները

02.06.2010 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն ապահովագրել է աշխարհահռչակ հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինասի, Սեյրան Խաթլամաջյանի եւ Հենրիկ Սիրավյանի կտավները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Կասկադ Ինշուրանսի» մամուլի ծառայությունում, կտավների բնօրինակները ցուցադրվել են Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Ակյան» պատկերասրահում, բացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին:

Ապահովագրված կտավների շարքում են Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ», «Ազատ գետի կիրճը», «Արարատը եւ Չարենցի կամարը», «Լուսիկ Սարյանի եռադիմանկարը», «Աշնանային նատյուրմորտ» նկարները:

«Կասկադ Ինշուրանսը» մեծ փորձ ունի մշակույթի եւ արվեստի նմուշների ապահովագրության գործում: Ընկերությունն արդեն մի քանի տարի է ապահովագրական ծածկույթ է տրամադրում “Գաֆէսճեան արվեստի կենտրոն” տեղափոխված արվեստի գործերին:

Դիտում՝ 19868

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW