Տնտեսական աճի ամբողջական վերականգնումը շատ չի ուշանա, ասել է ՀՀ նախագահը

02.06.2010 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հակաճգնաժամային միջոցառումները, որ ձեռնարկել էր կառավարությունը, արդեն տալիս են իրենց պտուղները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահն այս մասին ասել է` հանդիպելով Դոնի Ռոստովի հայկակական համայնքի ներկայացուցիչներին:

“2010 թվականի անցած ամիսներին արձանագրվել է 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճ: Մենք գտնվում ենք վերականգնման փուլում: Տեղական և միջազգային փորձագետների գնահատականներով մեր տնտեսական աճի ամբողջական վերականգնումը շատ չի ուշանա”, - ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 13710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW