«Ամերիաբանկը» եւ ՎԶԵԲ-ը կնքեցին առևտրի Ֆինանսավորման պայմանագիր
31.05.2010 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկն» ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են պայմանագիր, որի համաձայն «Ամերիաբանկը» ճանաչվել է թողարկող բանկ` միանալով Առեւտրի աջակցության ծրագրի (TFP) ցանցին:
Պայմանագիրը թույլ կտա «Ամերիաբանկին» ընդլայնել եւ զարգացնել իր հաճախորդների արտաքին առեւտրային գործարքների ֆինանսավորումը. Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մարկետինգի բաժնում:
Ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը երաշխավորում է «Ամերիաբանկի» կողմից իր հաճախորդների պատվերով թողարկված առեւտրային ֆինանսական գործիքները միջազգային առևտրային բանկերի օգտին, ինչը զգալիորեն նվազեցնում է հաստատող բանկերի ռիսկերը:
Այսպիսով, «Ամերիաբանկը» եզրափակեց TFP ծրագրի հայաստանյան մասնակիցների տասնյակը: Ներկայումս Առևտրի աջակցության ծրագիրը ներկայացնում է 121 թողարկող բանկ 20 երկրում եւ ավելի քան 750 հաստատող բանկ` աշխարհով մեկ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: