Unistream-ը գործարկում է դեպի Հայաստան փոխանցումների նոր սակագին

31.05.2010 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 1-ից Unistream-ը ամառվա ամիսներին առաջարկում է դեպի Հայաստան փոխանցումների նոր սակագին` 1% անկախ գումարի չափից:
«Շուկայի համար այս աննախադեպ քայլն արվել է մանրամասն վերլուծությունից հետո եւ ուղղված է Ռուսաստանից Հայաստան փոխանցումների արժեքը նվազագույնի հասցնելուն: Ակցիան կշարունակվի մինչեւ 2010թ. օգոստոսի 30-ը: Համակարգի ղեկավարությունը չի բացառում այն մինչեւ տարեվերջ երկարաձգելու հնարավորությունը»,- Մեդիամաքս-ին հայտնել են Unistream-ի մամուլի ծառայությունում:

«Առաջարկելով ամենահարմարավետ ու մատչելի սակագինը` մենք ակնկալում ենք հաճախորդների թվի լուրջ ավելացում»,- նշել է Unistream-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը:

Դիտում՝ 9059
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW