Երեւան/Մեդիամաքս/. Իրանը պատրաստ է ճանաչել հայաստանյան 3 բուհերի` Երեւանի Պետական, Բժշկական ու Ճարտարագիտական համալսարանների դիպլոմները: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ներկայացնելով Թեհրան կատարած աշխատանքային այցի արդյունքները` հայ նախարարը տեղեկացրել է, որ Իրանը համապատասխան քաղաքական կամք է ցուցաբերել, եւ մինչեւ ակադեմիական նոր տարվա սկիզբը Երեւան կժամանի Իրանի գիտության ու տեխնոլոգիաների փոխնախարարը, ով մտադիր է քննարկել հայաստանյան բուհերում կրթության եւ կարգապահության հարցերը: Արմեն Աշոտյանի խոսքերով, ակնկալվում է նաեւ գիտության եւ բարձրագույն կրթության ոլորտում հայ-իրանական համագործակցության ծրագրի ստորագրում: Իրանը իր բուհերում 10 կրթաթոշակ է նախատեսել իրանագիտություն, արեւելագիտություն ու իսլամագիտություն սովորող հայ մագիստրանտների եւ ասպիրանտների համար: Միաժամանակ, Իրանում կբացվեն հայագիտական կրթական կենտրոններ, հայտարարել է նախարարը: Tweet Դիտում՝ 8153