«Հայփոստի» զարգացմանը կաջակցի «La Poste S.A.» ֆրանսիական օպերատորը

25.05.2010 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Հայփոստ» ՓԲԸ-ն եւ «Haypost Trust Management B.V.»-ը «La Poste S.A.» ֆրանսիական ազգային փոստային օպերատորի հետ ստորագրել են համաձայնագիր` ուղղված «Հայփոստի» զարգացմանը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Հայփոստ» ՓԲԸ  մամուլի ծառայությունում, ծրագրով նախատեսվում է «Հայփոստը» դարձնել ժամանակակից, արդյունավետ եւ արդիական տեխնիկայով հագեցած փոստային օպերատոր:

«La Poste S.A.»-ի փորձագետների խումբը շուտով կժամանի Հայաստան` նախաձեռնելու զարգացման ծրագրի մշակումը եւ մաստեր-պլանը, որին կհաջորդի ծրագրի արագ եւ արդյունավետ ներդրումն ու իրականացումը:

Ֆրանսիական օպերատորի աջակցությամբ «Haypost Trust Management B.V.»-ն մտադիր է ՀՀ օրենսդրության շրջանակներում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայություններ` «Հայփոստը»  դարձնելով տարածաշրջանում առաջատար փոստային օպերատոր:

Դիտում՝ 13185

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW