Վերսկսվել է «Վերին Լարս-Կազբեկի» անցակետով բոլոր տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունը

24.05.2010 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Մայիսի 22-ից վերսկսվել է ռուս-վրացական սահմանում «Վերին Լարս-Կազբեկի» սահմանային մաքսային անցակետով բոլոր տեսակի ավտոմեքենաների, այդ թվում` մեծ տարողունակությամբ բեռնատարների երթեւեկությունը: 
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, 2010թ. մարտի սկզբից` անցակետի բացումից ի վեր, ելնելով բնակլիմայական պայմաններից, անցակետը հատել թույլ էր տրվում 10 տոննայից ոչ ավել տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաներին:
Նախարարությունում նշել են, որ անցակետը մարտի 1-ից նոյեմբերի 1-ը բաց կլինի ամեն օր` ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ն, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը` ժամը 07:00-ից մինչեւ 19:00-ն:
Ներկայումս անցակետը թույլ է տալիս սպասարկել օրական շուրջ 400 բեռնատար ավտոմեքենա:
Դիտում՝ 10558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW