«Մեգա Պանտերա»-ն սկսել է վճարումներ ընդունել Cross.am ֆիքսված կապի նոր օպերատորի օգտին

20.05.2010 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում «MegaPay» ապրանքանիշի ներքո, ազդարարել է Cross.am ընկերության` ֆիքսված կապի նոր օպերատորի օգտին վճարումներ ընդունելու մեկնարկը:

«Օրեցօր ավելանում է ակնթարթային վճարումների մեր համակարգի միջոցով իրականացվող վճարումների քանակը, ինչի արդյունքում աճում է մեր ծառայությունների պահանջարկը: Հաշվի առնելով դա` մենք մեզ պարտավորված ենք զգում մեր հաճախորդների առջեւ եւ մշտապես ընդլայնում ենք մեր ծառայությունների տեսականին»,- Մեդիամաքս-ին ասել է «Մեգա Պանտերա» ընկերության տնօրեն Սուրեն Ստեփանյանը:

«MegaPay» ակնթարթային վճարումների համակարգի միջոցով կարելի է կատարել վճարումներ ավելի քան 20 հայաստանյան և ԱՊՀ երկրների ծառայություն մատուցող օպերատորների օգտին` բջջային և ֆիքսված կապ, կոմունալ ծառայություններ, արբանյակային և կաբելային հեռուստատեսություն, բուքմեքերական ծառայություններ, Ինտերնետ, ԻՊ-հեռախոսակապ, վճարային համակարգեր և այլն: Բոլոր տեսակի վճարումները կատարվում են 0% միջնորդավճարով:

Դիտում՝ 12007
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW