Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանը մտադիր է օգտագործել ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական Միության հետ նախագծերի իրականացման ընթացքում Հայաստանի ձեռք բերած փորձը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին ասվում է «Ռուսսկիյ Newsweek» ամսագրի հրապարակման մեջ, որը պատրաստվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կազմած «Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ զարգացման նպատակով արտաքին քաղաքական գործոնների համակարգային հիմքով արդյունավետ օգտագործման ծրագրի նախագծի» հիման վրա: Նյութում ասվում է, որ այդ փաստաթուղթը հիմք է հանդիսանում Ռուսաստանի նոր արտաքին քաղաքական ծրագրի համար, որի էությունը հանդիսանում է Արեւմուտքի հետ գործընկերային հարաբերությունների հաստատումը: Փաստաթղթում ներկայացված է 61 պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման ծրագիրը: Ահա ինչ է ասվում դրանում Հայաստանի վերաբերյալ.- օգտագործել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ ծրագրերում Հայաստանի ձեռք բերած փորձը;- օգտագործել Հայաստանի ներուժը արեւմտյան գործընկերներից տեխնոլոգիական տեղեկատվություն ստանալու նպատակով: Tweet Դիտում՝ 8702