«ՎՏԲ-Հայաստան բանկը» իջեցնում է արտարժույթով ավանդների տոկոսադրույքները

19.05.2010 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՎՏԲ-Հայաստան բանկը» որոշում է կայացրել իջեցնել արտարժույթով ավանդների տոկոսադրույքները:

Նվազեցումը կլինի միջինը 2%-ով արտարժույթով ավանդների ողջ տեսականու համար, բացի ֆիզիկական անձանց` մինչեւ 1 մլն դրամին համարժեք գումարի փոքր ավանդներից, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:

Այստեղ նշել են, որ «նկատելի է արտարժույթով վարկային ապրանքատեսակների պահանջարկի որոշակի պասիվություն, ինչը կարող է կապված լինել համաշխարհային շուկաներում տոկոսադրույքների նվազման եւ իրացվելիության գերավելցուկի հետ, եւ արտարժույթով կորպորատիվ վարկային ապրանքատեսակների տոկոսադրույքների իջեցմանը զուգահեռ` բանկը որոշում է կայացրել իջեցնել նաեւ արտարժույթով ավանդների տոկոսադրույքները»:

Դիտում՝ 12743

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW