Երեւանում կանցկացվի «Գազպրոմբանկի» արտագնա սեմինար-խորհրդակցությունը

19.05.2010 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մայիսի 20-21-ը Երեւանում կանցկացվի ռուսաստանյան «Գազպրոմբանկի», նրա մասնաճյուղերի եւ դուստր ընկերությունների արտագնա սեմինար-խորհրդակցությունը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբում», սեմինարի ընթացքում կքննարկվեն 2009թ. «Գազպրոմբանկի» հաճախորդային ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները, փոխգործակցության հեռանկարները եւ 2010թ. աշխատանքի կազմակերպումը կորպորատիվ հաճախորդների հետ:

Սեմինարին կմասնակցեն «Գազպրոմբանկի» տարբեր կառույցների ավելի քան 100 ներկայացուցիչներ Ռուսաստանի 44 քաղաքներից եւ Բելառուսիայում ու Հայաստանում բանկի դուստր ընկերություններից:

«Գազպրոմբանկը» Ռուսաստանում երրորդ բանկն է ակտիվների եւ չորրորդը` դեպոզիտների ծավալով:

Դիտում՝ 10433

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW