Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» ներդրել է աշխատակիցների աշխատանքի վճարման եւ մոտիվացման ու սոցիալական ապահովման նոր համակարգեր:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, աշխատանքի վճարման նոր համակարգը տարածվում է հաստիքային բոլոր աշխատակիցների վրա եւ հիմնված է պարտականությունների աստիճանավորման վրա: Նոր համակարգի համաձայն, բանկի աշխատակիցների աշխատավարձը բաղկացած է զբաղեցրած պաշտոնի դրույքից եւ ամսական պարգեւատրումից, որը որոշվում է բանկի խորհրդի կողմից հաստատված ամենամսյա պարգեւատրման բազային գործակցով: Բացի դրանից, նախատեսված է լրացուցիչ խթանման վճարումների հնարավորություն: Բանկի աշխատակիցների սոցիալական ապահովման համակարգը նախատեսում է արտոնությունների եւ նյութական վճարումների տարբեր տեսակներ: «Սոցիալական վճարումների որոշ պայմաններ իրենց տեսակի մեջ եզակի են ՀՀ բանկային համակարգի համար: Այսպես, բանկի այն աշխատակիցներին, ովքեր գտնվում են արձակուրդում մինչեւ 3 տարեկան երեխաներին խնամելու նպատակով, վճարվում է ամենամսյա նպաստ»,- նշել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբում»: Իր աշխատակիցների համար բանկը մշակել է նաեւ վարկավորման արտոնյալ համակարգ: Tweet Դիտում՝ 11251