Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.25%:2010 թ. ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 2.0 տոկոսային կետով` կազմելով 6.8%, այսօր Մեդիամաքս-ին ասացին ՀՀ ԿԲ-ում:Խորհուրդը փաստեց, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների աստիճանական խստացման պայմաններում, 12-ամսյա գնաճի տեմպերը շարունակաբար նվազում են: Միաժամանակ սպասվում է, որ համաշխարհային տնտեսության դրական զարգացումների, ամբողջական պահանջարկի վերականգնման, ինչպես նաև 2010 թ. ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների թանկացման պայմաններում գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում կպահպանվի, թեև 12-ամսյա գնաճի տեմպերը կշարունակեն նվազել: Խորհուրդը գնահատում է, որ մակրոտնտեսական վերոնշյալ հեռանկարների պայմաններում դրամավարկային պայմանների խստացումը պետք է շարունակվի ավելի դանդաղ տեմպերով` նպատակ ունենալով ձևավորել և պահպանել դրական իրական տոկոսադրույքներ կանխատեսվող ողջ ժամանակահատվածի ընթացքում: Tweet Դիտում՝ 12190