Երեւանում անշարժ գույքի գները նորից սկսել են աճել

05.05.2010 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. առաջին եռամսյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում կատարվել է 36.499 գործարք:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի կադաստրային գնահատման բաժնի վարիչ Արման Պետրոսյանն այսօր ասել է, որ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն աճել է 27,9%-ով: Նա կարծիք է հայտնել, որ գործարքների թվի աճի միտումը կպահպանվի ողջ տարվա ընթացքում:

Գործարքների 32,2%-ը բաժին է ընկել Երեւանին, 13,6%-ը` Կոտայքի մարզին, 8,5%-ը` Գեղարքունիքի մարզին:

Երեւանի բազմաբնակարանային շենքերում 1 քառ. մետրի միջին գինը 2010թ. առաջին եռամսյակում 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ աճել է 2,6%-ով:

Երեւանի բազմաբնակարանային բնակելի շենքերում 1 քառ. մետրի միջին գինը կազմել է 271.400 դրամ: Ամենաբարձր գինը գրանցվել է մայրաքաղաքի Կենտրոն համայնքում` 1 քառ. մետրի դիմաց 470.600 դրամ, իսկ ամենացածրը` Նուբարաշենում (143.300 դրամ):

Դիտում՝ 13860
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW