Երեւան/Մեդիամաքս/. Nasdaq-ի եվրոպական հարթակի փակումը չի անդրադառնա Հայաստանում բորսային օպերատորի գործունեության վրա, այսօր Մեդիամաքս-ին հայտնել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մամուլի քարտուղար Ռուզաննա Սարգսյանը: Նրա խոսքերով, Nasdaq OMX Group եվրոպական առեւտրային հարթակի կառավարիչ Nasdaq OMX Europe-ի (NEURO) գործունեությունը կապակցված չէ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ եւ դրա 2010թ. մայիսի 21-ին նախանշված փակումը չի հանգեցնի հայաստանյան բորսայի աշխատանքի փոփոխություններին: NEURO-ն փակելու Nasdaq OMX Group-ի որոշումը կապված է հետճգնաժամային դժվարությունների եւ եվրոպական բորսայական օպերատորների միջեւ ուժեղացած մրցակցության հետ: NEURO-ին միջինում բաժին էր ընկնում եվրոպական «երկնագույն խաղանիշերի» առեւտրի ընդամենը 1%ը: Փակելով եվրոպական հարթակը` NASDAQ OMX Group-ը պահպանում է իր ակտիվները Սկանդինավիայում, Լոնդոնում, Մերձբալթյան երկրներում եւ Հայաստանում: 2008թ. հունվարի 7-ին շվեդական OMX AB բորսային օպերատորը դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100%-ոց փաթեթի բաժնետերը: 2008թ. սկզբին ամերիկյան NASDAQ-ի հետ շվեդական օպերատորի միաձուլումից հետո Հայաստանի ֆոնդային բորսան դարձավ աշխարհի խոշորագույն բորսայական ընկերության` NASDAQ OMX-ի մասը: Tweet Դիտում՝ 14368