Մայիսի 17-ից “Արցախ ՀԷԿ”-ը կսկսի շահութաբաժինների վճարումը

29.04.2010 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մայիսի 17-ից “Արցախ ՀԷԿ”-ը նախատեսում է սկսել շահութաբաժինների վճարումը բաժնետերերին` 2009 թվականի գործունեության արդյունքներով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են “Արցախ ՀԷԿ”-ում, տեղաբաշխված են 862 մլն 74 հազար դրամի 862 074 բաժնետոմսեր: Բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխմանը մասնակցել են 14 իրավաբանական եւ 1097 ֆիզիկական անձիք ավելի քան 10 երկրներից:

Ընկերությունում նշել են, որ ի սկզբանե շահութաբաժինների վճարում 2009 թվականի համար չէր նախատեսվում, սակայն մարտին տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց բաժնետերերին շահութաբաժիններ վճարել 100 դրամի, կամ մեկ բաժնետոմսի անվանական արժեքի 10%-ի չափով:

Ընկերության ստեղծման պահին “Արցախ ՀԷԿ”-ի հիմնադիր կապիտալը կազմում էր 5 մլրդ 100 մլն դրամ, այժմ այն հասել է 5 մլրդ 962 մլն 74 հազար դրամի:

Ընկերության շահույթը 2009 թվականին կազմել է 1 մլրդ 73 մլն դրամ:

Դիտում՝ 14181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW