Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը փակել է 2010 թ. առաջին եռամսյակը 670 մլն դրամ մաքուր եկամուտով: Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում այդ մասին ասել է բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ներգրավված միջոցները կազմել են 100 մլրդ դրամ` 125,5 մլրդ դրամ ընդհանուր ակտիվների պարագայում: Վալերի Օվսյաննիկովը ներկայացրել է 2009 թվականի ֆինանսական ցուցանիշները`նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում բանկի եկամուտը կազմել է 900 մլն դրամ: Նա նշել է, որ 2008 թվականի համեմատ նախորդ տարի բանկի եկամուտը զգալիորեն նվազել էր, ինչը պայմանավորված էր համաշխարհային ֆինանասական ճգնաժամի հետեւանքներով: Վալերի Օվսյաննիկովը նշել է, որ 2009 թ. բանկին հաջողվել է օպտիմալացնել մասնաճյուղերի ցանցը եւ փոխադրենք դրանք օնլայն ռեժիմ: 2009 թ. արդյունքներով «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը մասնաճյուղերի թիվը կազմել է 68: 2009 թ. բանկին հաջողվել է շուկայում իր վարկավորման բաժնեմասը ավելացնել մինչեւ 12%: Վալերի Օվսյկաննիկովը դրական է գնահատել մասնավոր բանկերի աջակցությանն ուղղված Կենտրոնական բանկի քայլերը` շուկայում լրացուցիչ լիկվիդայնության ներարկման միջոցով: Նրա խոսքերով, ԿԲ-ի այդ քայլերը դրական ազդեծություն են թողնում Հայաստանի ֆինանսական համակարգի վրա: Վալերի Օվսյաննիկովը նաեւ բարձր է գնահատել ԿԲ-ի պայքարը դոլարացման դեմ, որի արդյունքում հնարավոր կլինի 1.5-2%-ով իջեցնել բանկի կողմից տրվող դոլարային վարկերի տոկսադրույքները: Tweet Դիտում՝ 12887