“Կոնվերս Բանկը” գործարկել է ինտերնետ-բանկինգի ծառայությունը

28.04.2010 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Կոնվերս Բանկը” գործարկել է e-Converse ինտերնետ-բանկինգի ծառայությունը եւ հայտարարել “e-Converse. Ամենուր 24/7” ակցիայի մասին, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հաղորդել “Կոնվերս Բանկի” մամուլի ծառայությունում, ակցիայի շրջանակներում հաճախորդները հնարավորություն կունենան շուրջօրյա անվճար օգտվել e-Converse ծառայությունից:

Այն հնարավություն է տալիս իրականացնել անկանխիկ փոխանցումներ, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումներ, միջոցների համալրում ArCa, Visa եւ Mastercard քարտային հաշիվներին, ավանդների ձեւակերպում, վարկերի մարման հանձնարարականների ներկայացում, հաշիվների մնացորդի եւ առանձին գործարքների վերաբերյալ քաղվածքների եւ տեղեկատվության ստացում:

Դիտում՝ 16726

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW