Երեւան/Մեդիամաքս/. «Յունիբանկի» Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին շնորհվել է «Ռուսաստանի լավագույն բանկիր 2009» կոչումը: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Յունիբանկի» մամուլի ծառայությունում, Գագիկ Զաքարյանն արդեն երրորդ անգամ է արժանանում «Ռուսաստանի լավագույն բանկիր» կոչմանը: «Դա ոչ միայն «Յունիաստրում բանկի» ղեկավարության, այլեւ մեր բազմահազարանոց աշխատակազմի բարձր գնահատականն է: Մենք մեր գործընկերներին ու հաճախորդներին շնորհակալ ենք վստահության համար եւ հուսով ենք, որ մեր համագործակցությունը հետագայում էլ ավելի արգասավոր կլինի»,- ասել է Գագիկ Զաքարյանը` ընդունելով պարգեւը Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանից: Tweet Դիտում՝ 14783