ԵԱԶԲ վարկը կնպաստի “Հայբիզնեսբանկի” ներդրումային գրավչության աճին

27.04.2010 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ “Հայբիզնեսբանկը” պայմանագիր են ստորագրել փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով 20 մլն դոլարի վարկային գիծ տրամադրելու մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, միջոցները տրամադրվում են 5 տարի ժամկետով: Նախագիծն իրականացվում է փոքր եւ միջին բիզնեսին աջակցման ԵԱԶԲ-ի ծրագրի շրջանակներում` ԵԱԶԲ մասնակից-երկրների առեւտրային բանկերին նպատակայաին վարկային գծերի տրամադրման միջոցով եւ առաջինն է, որը բանկն իրագործում է Հայաստանում:

“Վարկը կնպաստի “Հայբիզնեսբանկի” ներդրումային գրավչության աճին, ինչը հեռանկարում թույլ կտա հայկական գործընկերոջը ներգրավել լրացուցիչ արտաքին ներդրողներ եւ կնպաստի բանկին միջազգային վարկային վարկանիշների շնորհմանը”, - այսօր Մեդիամաքս-ին ասել է ԵԱԶԲ-ում:

Դիտում՝ 17027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW