Քննարկվում են բանկերի տեղեկատվական անվտանգության համակարգերի արտոնագրման հարցերը

27.04.2010 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ապագա Թեքնոլոջիս” ընկերությունն այսօր Երեւանում սեմինար է անցկացնում տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO 27000 ստանդարտների եւ հավաստագրման մասին` բանկերի եւ ֆինանսական ոլորտի ընկերությունների ղեկավարների եւ ՏՏ բաժինների պատասխանատուների համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, “Ապագա Թեքնոլոջիս”-ի տնօրեն Միշել Դավուդյանն ասել է, որ Հայաստանի կառավարության որոշումը ISO/IEC 27000 միջազգային ստանդարտները տեղայնացնելու եւ որպես ազգային ստանդարտ ընդունելու մասին Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում պատմության նոր էջ է բացում:

«ISO 27001 հավաստագրման գործընթացը բավականին ժամանակատար է, սակայն կազմակերպությունները` հատկապես ֆինանսաբանկային ոլորտի խաղացողները, պետք է գիտակցեն, թե ինչ առավելություններ է տալիս ստանդարտներին համապատասխանելը եւ հավաստագիր ունենալը: Առավելությունները, անշուշտ, բազմաթիվ են, սակայն կընդգծեմ միայն մի քանիսը՝ մրցակիցներից տարբերվելը, շուկայական դիրքերի ամրապնդելը, վստահության աճը, նոր գործարար հնարավորությունները՝ հատկապես արտասահմանյան գործընկերների հետ», - ասել է “Ապագա Թեքնոլոջիսի” տեղեկատվական անվտնագության ավագ աուդիտոր Ալեքսիս Հիրշհորնը:

Դիտում՝ 15695
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW