ԵԿԳ-ն այս տարի արտադրել է 3.83 մլն լիտր կոնյակի սպիրտ

23.04.2010 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի կոնյակի գործարանում /ԵԿԳ/ տեղի է ունեցել ընկերության գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հանդիպումը Արարատի եւ Արմավիրի մարզպետների, ինչպես նաեւ այդ մարզերի գյուղական համայնքների ղեկավարների հետ:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ԵԿԳ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարվա խաղողի մթերման արդյունքները, ինչպես նաեւ գալիք մթերմանն առնչվող հարցեր:

Անցյալ տարի Երեւանի կոնյակի գործարանը մթերել է 31 600 տոննա խաղող` գերազանցելով 2008թ. ցուցանիշը:

Ապրիլի 20-ին ընկերությունն ավարտել է մթերված խաղողից ստացված ողջ գինենյութի թորման աշխատանքները: Երեք մասնաճյուղերի համատեղ աշխատանքի արդյունքում այս տարի ԵԿԳ-ն թորել է ավելի քան 24 մլն լիտր գինենյութ, որի արդյունքում արտադրվել է 3.83 մլն լիտր կոնյակի սպիրտ:

Ներկայումս ընկերությունում ընթանում են ֆերմերներին Եվրոպայից ներմուծված բարձրորակ բուժանյութերի եւ մասնագիտական խորհրդատվության տրամադրման աշխատանքները: Այս միջոցառումները կազմում են Երեւանի կոնյակի գործարանի` իր հետ պայմանագրեր կնքած խաղողագործների հետ իրականացվող աշխատանքների կարեւոր փուլը: Նման համագործակցությունը հնարավորություն է տալիս վերահսկել խաղողի որակական հատկանիշները մինչմթերման շրջանում, ինչպես նաեւ աջակցել ֆերմերին բերքին առնչվող ընթացիկ խնդիրների լուծման հարցում:

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղողագործների հետ, որի ընթացքում Արմավիրի, Այգավանի եւ Տավուշի մարզերի շուրջ 70 խաղողագործների կհանձնվեն շնորհակալագրեր` 2009 թվականին ընկերության հետ կնքած խաղողի գնման պայմանագրային պարտավորությունները ժամանակին եւ որակով կատարելու համար:

Դիտում՝ 9213
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai