Ներկայացվել է Շանհայի համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ վիրտուալ ցուցասրահը

23.04.2010 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում ներկայացվել է Շանհայի «ԷՔՍՊՈ 2010» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի եռաչափ վիրտուալ ցուցասրահը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մայիսի 1-ից, երբ ցուցահանդեսը պաշտոնապես կբացվի, Հայաստանի ցուցասրահը հնարավոր կլինի տեսնել ցուցահանդեսի պաշտոնական վեբ-կայքում` www.expo.cn:

«Աշխարհի քաղաք» անունը կրող հայկական ցուցասրահն իրենից ներկայացնում է տարբեր երկրների էթնիկական թաղամասեր պարունակող մի տիրույթ` միավորված մեկ քաղաքում:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն այսօր հայտնել է, որ ցուցահանդեսին ակնկալվում է 70-ից 100 մլն այցելու: Նա ասել է, որ Հայաստանը լինելու է այն 13 երկրների թվում, որոնք իրավունք են ստացել բացի իրական ցուցասրահից ներկայացնել նաեւ եռաչափ օն-լայն տարբերակը:

«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ձեւավորել քննարկման հարթակ բարեկեցիկ քաղաքային կյանքի վերաբերյալ, որտեղ յուրաքանչյուր ազգ կներկայացնի ապագայի քաղաքի իր տեսլականը»,- ասել է Արա Պետրոսյանը:

Շանհայում հայկական ցուցասրահի օպերատոր` Զարգացման հայկական գործակալության /ԶՀԳ/ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Աշխարհի քաղաքի» տարբեր էթնիկական թաղամասերի նախագծերը կազմել են տարբեր երկրներում ապրող հայազգի ճարտարապետներ:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը: Հայկական ցուցասրահի նախապատրաստմանը բյուջեի միջոցներից հատկացվել է 577 մլն դրամ (շուրջ $1.5 մլն), եւս $650 հազարի դրամաշնորհ է հատկացրել չինական կողմը, որը ստանձնել է ցուցասրահի շինարարության աշխատանքները:

Դիտում՝ 11133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai