«Ամերիաբանկը» կառաջարկի կառուցվածքային ավանդի ծառայությունը

22.04.2010 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Առաջիկա օրերին «Ամերիաբանկն» իր հաճախորդներին կառաջարկի կառուցվածքային ավանդի ծառայությունը:

Ինչպես այսօր հայտարարել է «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ավանդի եկամուտը կազմված կլինի երկու բաղադրիչներից:

«Առաջին բաղադրիչն իրենից կներկայացնի ֆիքսված եկամտաբերություն, իսկ երկրորդը կցված կլինի այս կամ այն ակտիվների արժեքի` առաջին փուլում. նավթի, ոսկու, ինչպես նաեւ Dow Jones ինդեքսի գների փոփոխությանը», - ասել է Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքերով, դա թույլ կտա ավանդատուներին, որոնք կարող են վերլուծել համաշխարհային շուկաները եւ կանխատեսել գների փոփոխությունները, գումար վաստակել` ընդ որում ռիսկի չենթարկելով ավանդի հիմնական գումարը:

Տիգրան Ջրբաշյանը հայտնել է, որ բանկը կշարունակի առաջարկել հայկական ֆինանսական շուկայի համար նոր ծառայություններ, մասնավորապես` մետաղական հաշիվներ: Տիգրան Ջրբաշյանը վտսահություն է հայտնել, որ դրանք մեծ պահանջարկ կունենան:

Դիտում՝ 14707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW