«Յունիբանկի» ֆիզիկական անձանց ավանդների ծավալը մեկ տարում աճել է 26%-ով

22.04.2010 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Յունիբանկի» ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2010թ.  մարտի 31-ի դրությամբ կազմել է 45,5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  ավելի քան 26%-ով:

Ինչպես է Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց ժամկետային ավանդներն աճել են 27,5%-ով` կազմելով 10,2 մլրդ դրամ:

Ցպահանջ ավանդների ծավալը 2010թ. առաջին եռամսյակում կազմել է 9,2 մլրդ դրամ: Ընդ որում, ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են կրկնակի անգամ:

Ինչպես նշել են բանկում, ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված մի քանի գործոններով, մասնավորապես, առաջարկվող գրավիչ պայմաններով: Օրինակ, «Հաղթենք միասին» ավանդը ներդրող հաճախորդների միջեւ ամռանը կկայանա Արթուր Աբրահամի մենամարտի հրավիրատոմսերի խաղարկություն, իսկ «Կապիտալ +» ավանդը հաճախորդներին ընձեռում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին:

Դիտում՝ 14327

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW