Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ԼՂՀ/ կժամանի ՀՀ պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունում, ապրիլի 10-ին կկայանա ԼՂՀ եւ ՀՀ կառավարությունների համատեղ նիստը, ապա` պատվիրակության անդամների հանդիպումը ԼՂՀ նախագահի հետ: Ապրիլի 10-ին ՀՀ կառավարական պատվիրակությունը կայցելի ԼՂՀ մի շարք ուսումնական հաստատություններ, Պաշտպանության բանակի զորամաս, ինչպես նաեւ շինարարական օբյեկտներ ու ձեռնարկություններ: Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետը կմասնակցի «Թրղե 1» ՀԷԿ-ի եւ Մարտակերտի շրջանի Վերին Օրաթաղ գյուղում ջրատարի բացման արարողությանը: Tweet Դիտում՝ 10554