2009թ. ֆինկազմակերպությունները հաճախորդներին փոխհատուցել են ավելի քան 26 մլն դրամ

08.04.2010 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ 2009 թվականը եղել է Հայաստանում ֆինանսական հաշտարարի ինստիտուտի կայացման տարի, եւ «այսօր մենք վստահ կարող ենք հայտարարել, որ այդ կառույցը կայացել է»:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նա այդ մասին ասել է «Ֆինանսական Հաշտարարի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացմանը» միջազգային կոնֆերանսի բացմանը: Վաչե Գաբրիելյանը կոնֆերանսն անվանել է «շատ կարեւոր իրադարձություն Հայաստանի համար»:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, միջոցառման հիմնական նպատակը ֆինանսական բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային փորձի փոխանակումն է:
2009թ. ՀՀ ֆինանսական հաշտարարը ստացել է 378 բողոք, որի արդյունքում ֆինանսական կազմակերպությունները հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին փոխհատուցել են ավելի քան 26 մլն դրամ: Բողոքների թվով առաջին տեղում են բանկերը, որոնց հետեւում են վարկային եւ ապահովագրական ընկերությունները:

Կոնֆերանսին մասնակցում են Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների Ֆինանսական համակարգի օմբուդսմենները, Ֆրանսիայի եւ Ղազախստանի ապահովագրական ծառայությունների օմբուդսմենները, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:
Դիտում՝ 12157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW