«Ինեկոբանկը» միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրին

02.04.2010 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ինեկոբանկը» միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ձեռք բերվող բնակարանի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 16 մլն դրամը: Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, իսկ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը: Երեխա ունեցող միայնակ ծնողի դեպքում վերջինիս տարիքը չպետք է գերազանցի 30-ը:

Վարկը տրամադրվելու է հետեւյալ պայմաններով` 10 տարի մարման ժամկետ, 10.5% տարեկան տոկոսադրույք (2 %-ը սուբսիդավորվում է պետության կողմից), 30% կանխավճար, վարկի առավելագույն գումարը` ձեռք բերվող բնակարանի արժեքի 70%-ը, բայց ոչ ավելի քան 11.2 մլն դրամ:

«Ինեկոբանկը» երիտասարդ ընտանիքներին առաջարկում է նաեւ «Ապառիկ+» վճարային քարտի ծառայությունը` վարկային գծի սահմանաչափը սահմանելով մինչեւ $ 2 հազար: Քարտապանները կարող են գնումներ կատարել 150 ընկերություններից` ստանալով զանազան զեղչեր եւ արտոնություններ:

Դիտում՝ 14333
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW