ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում գործարկվել է վարկային ռեսուրսների նոր հարթակ

02.04.2010 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում այսօրվանից գործում է վարկային ռեսուրսների նոր հարթակ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հարթակի մասնակիցներն են հանդիսանում ՀՀ առեւտրային բանկերը, որոնք ամեն աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ը կարող են «խաղալ» բորսայում:

Ֆոնդային բորսայի տնօրեն Արմեն Մելիքյանի խոսքերով, վարկային ռեսուրսների հարթակը նոր ֆինանսական գործիք է, որն առեւտրային բանկերի համար բացում է նոր հնարավորություններ լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար:

Ինչպես նշել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական վարչության դրամավարկային գործառնությունների բաժնի պետ Արման Փոթիկյանը, ԿԲ-ն ապահովելու է գործարքների կատարումը ֆոնդային բորսայում, սակայն գործարքները բանկերը կնքելու են իրար հետ:

Առեւտրային բանկերը կարող են իրար տրամադրել վարկեր ավելի ցածր տոկոսադրույքներով, քան առաջարկում է Կենտրոնական բանկը: Այսպես, այսօր 12:00-ի դրությամբ հարթակում գրանցվել է 5 հայտ` 9% միջին տոկոսադրույքով, մինչդեռ ԿԲ լոմբարդային ռեպո տոկոսադրույքը կազմում է 11,5%:

«Դա նաեւ դրամային գործիք է եւ երկրի ֆինանսական շուկայում դոլարիզացման դեմ պայքարի տարր»,- ասել է Արման Փոթիկյանը:

Հարթակում գործարքի նվազագույն ծավալը կազմում է 10 մլն դրամ:

Դիտում՝ 23459

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW