«Յունիբանկը» գործարկել է U-SUPER PRIME նոր բիզնես-վարկը

01.04.2010 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Յունիբանկը» հայտարարել է U-SUPER PRIME նոր բիզնես-վարկի գործարկման մասին, որը տրամադրվում է բիզնեսի հետ առնչություն ունեցող ցանկացած նպատակով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Յունիբանկի» մամուլի ծառայությունում, նոր ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականցվում է ինչպես շրջանառու միջոցների համալրման եւ հիմնական միջոցների ձեռքբերման, այնպես էլ ներդրումների համար:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է եվրոյով` 12%, ԱՄՆ դոլարով` 13%, դրամով` 14%: Վարկի գումարը կազմում է 40 մլն դրամից մինչեւ 400 մլն դրամ: Միջոցները տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով, ընդ որում, եթե վարկը տրամադրվել է ներդրումների նպատակով, ապա հնարավոր է վճարումների անհատական ժամանակացույցի մշակում: Վարկի ստացման հիմնական պահանջներն են` երկու տարվա աշխատանքային փորձ եւ վարկային բացասական պատմության բացակայություն: Որպես գրավի առարկա հանդես է գալիս անշարժ գույքը:

Այս տարի «Յունիբանկը» նախատեսում է ընդհանուր վարկային պորտֆելի 35%-ի աճ, այդ թվում` կորպորատիվ վարկավորման աճի տեմպերի հաշվին:

2010թ. մարտի 1-ի դրությամբ «Յունիբանկի» վարկային պորտֆելը կազմել է 66,5 մլրդ դրամ, որից շուրջ 40 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես-վարկերին:

Դիտում՝ 12354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW